Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Ճարտարագիտատեխնիկական փորձաքննությունների բաժին
Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները
Կոդ՝ 24
Տեսակ՝ Ճարտարագիտատեխնիկական
Ենթատեսակներ՝
24-01. մեքենա-մեխանիզմների և սարքավորումների խափանումների հետևանքով տեղի ունեցած վթարների պատճառների պարզաբանման վերաբերյալ փորձաքննություններ,
24-02. արտադրությունում ապրանքի արտադրության տեխնոլոգիական պրոցեսների շեղումների, խախտումների հետևանքով տեղի ունեցած վթարների պատճառների պարզաբանման վերաբերյալ փորձաքննություններ,
24-03. անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պաշտպանության կանոնների խախտման հետևանքով տեղի ունեցած դեպքերի պատճառների բացահայտման վերաբերյալ փորձաքննություններ,
24-04. այլ ճարտարագիտատեխնիկական և ճարտարագիտատեխնոլոգիական բնույթի փորձաքննություններ։
Ճարտարագիտատեխնիկական փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները
Ճարտարագիտատեխնիկական փորձաքննություն
Հետազոտման օբյեկտները՝
- սարքեր, սարքավորումներ, մեքենաներ, գործիքներ, հոսքային գծեր,
- նրանց մասեր և բեկորներ,
- անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցներ,
- հումք, նյութեր, արդյունաբերական արտադրանք,
- փաստաթղթեր /ակտեր, լուսանկարներ, գծագրեր/,
- անվտանգության տեխնիկայի հրահանգներ և կանոններ,
- սարքավորումների, սարքերի փաստաթղթեր և այլն։
Հետազոտման խնդիրները՝
- սարքերի, սարքավորումների, հոսքային գծերի և մեքենաների վիճակի որոշում, նրանց պիտանելիության ստուգում հետագա աշխատանքների համար և անսարքությունների ու խափանումների պատճառների հայտնաբերում,
- արտադրությունում, շինարարությունում, գազի տնտեսությունում, կենցաղ-սպասարկման և այլ բնագավառներում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության տեխնիկայի կանոնների խախտման և դրանց հետևանքով տեղի ունեցած վթարների կամ դժբախտ դեպքերի միջև պատճառահետևանքային կապի որոշում,
- արտադրությունում տեխնոլոգիական պրոցեսների ուսումնասիրություն և դրանց շեղումների պատճառների բացահայտում,
- հավաքակցման, վերանորոգման և այլ աշխատանքների ժամանակ օգտագործվող արդյունաբերական արտադրանքի որակի որոշում,
- դժբախտ դեպքերի և վթարների մեխանիզմների բացահայտում: